Կարևոր իրադարձություններ

Դանակահարություն՝ Տիգրան Մեծ պողոտայում

19 Մարտ, 2019 19:19
Դանակահարություն՝ Տիգրան Մեծ պողոտայում

 Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը՝ սրտի մասում ստացած դանակի մի քանի հարվածներից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Երևանի Թիվ 1 հերացու անվան բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:

Այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Հիվանդանոց են ժամանել ոստիկանության էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ: Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ տալ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 23-25 տարեկան տղա է, ով հիվանդանոց է տեղափոխվել Տիգրան Մեծ պողոտայի վրա գտնվող «Քուին բուրգեր»-ի մոտից: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին