Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ Երևանում մետրոյի նոր կայարանի կառուցման հարցով հետաքրքիր առաջարկներ կան:
Նա մասնավորեցրել ՝ խոսքը մետրոյի կայարանի մասին է, որը կկառուցվի Թումոյի կենտրոնի շենքի հարևւանությամբ:
«Առաջարկներից մեկի համաձայն, կկառուցվի առևտրի կենտրոն, և սեփականատերը կմասնակցի կայարանի կառուցմանը: Երկրորդ նախագծի համաձայն՝ առաջարկվում է կառուցել նոր բնակելի շենքեր և վերաբնակեցնել մոտակայքում ապրող տների բնակիչներին:
Շինարարական ընկերությունը կստանձի շենքերի շինարարության ծախսերը և միաժամանակ կկարողանա ավելի բարձր գնով բնակարաններ վաճառել: Այս ամենը կապված է պետության վրա ընկնող ֆինանսական բեռը թեթևացնելու փորձի հետ»,- հայտնել է քաղաքապետը:
Մարությանը նշել է նաև, որ ինքն աջակցում է ճոպանուղու կառուցման գաղափարը:
Խոսելով տրանսպորտային համակարգի ներդնման մասին՝ Մարությանն հայտնել է, որ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը Պրահա է մեկնել՝ փորձը ամբողջությամբ ուսումնասիրելու համար:
«Բացի այդ ստեղծվում է համապատասպան հանձնաժողով, որում հասարակության լայն շերտեր կընդգրկվեն»,- նկատել է նա:
Քաղաքապետը հավելել է, որ քաղաքի կենտրոնում կայանատեղիների գների վերանայման հարցը հնարավոր կլինի քննարկել տրանսպորտային համակարգի ներդնումից հետո: