Կարևոր իրադարձություններ

Աջ ղեկով մեքենաներ կարելի է ներմուծել մինչև մայիսի 1-ը. ՊԵԿ

19 Մարտ, 2019 18:09
Աջ ղեկով մեքենաներ կարելի է ներմուծել մինչև մայիսի 1-ը. ՊԵԿ

Մարտի 19-ից ուժի մեջ է մտել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը:

Մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերում առկա տեղեկատվության համաձայն՝ մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը ձեռք բերված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն իրականացվելու է մինչև 2019թ. մայիսի 1-ը: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ լրատվության բաժնից:


«Սահմանին, անցակետերի հրապարակներում աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների կուտակման խնդիրը կանոնակարգելու նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներգրավել է լրացուցիչ աշխատակիցներ, ինչպես նաև տեխնիկական միջոցներ՝ տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումները և բացթողումը հնարավորինս սեղմ ժամկետներում ու անխափան իրականացնելու համար:

Ինչպես արդեն տեղեկացվել է, մաքսային ձևակերպումների իրականացման ժամանակ, առաջին հինգ օրերի ընթացքում, ՊԵԿ-ն առաջնահերթությունը տալու է ՀՀ սահմանային անցակետերում տվյալ պահին գտնվող տրանսպորտային միջոցներին՝ հնարավորություն տալով թեթևացնել սահմանային անցակետերի համապատասխան պահպանման հրապարակները և խուսափել լրացուցիչ կուտակումներից:

ՊԵԿ-ը քաղաքացիներից և շահագրգիռ բոլոր անձանցից ակնկալում է փոխըմբռնում ու աջակցություն այս հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին