Կարևոր իրադարձություններ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել (տեսանյութ)

19 Մարտ, 2019 17:23
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել (տեսանյութ)

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վայր է դրել երկրի ղեկավարի լիազորությունները: Այդ մասին, ինչպես հայտնում է meduza.io-ն, նա ասել է մարտի 19-ին ժողովրդին ուղղված հատուկ ուղերձում: 


«Ես որոշում եմ ընդունել դադարեցնել որպես նախագահ իմ լիազորությունները»,- ասել է նա իր տեսաուղերձում:


Նազարբաևը նախագահում է 1990թ. ապրիլի 24-ից: Վերջին անգամ նա երկրի ղեկավարի պաշտոնում էր վերընտրվել 2015թ. ապրիլին, երբ կայացել էին արտահերթ նախագահական ընտրություններ: Սա Նազարբաևի պաշտոնավարման 5-րդ ժամկետն է:

 

Լրահոս

Դիտել ավելին