Կարևոր իրադարձություններ

Դավթաշեն եւ Էրեբունի վարչական շրջանների թաղապետարանների շենքերի կեսը տրվել են ինչ-որ մարդկանց

19 Մարտ, 2019 16:57
Դավթաշեն եւ Էրեբունի վարչական շրջանների թաղապետարանների շենքերի կեսը տրվել են ինչ-որ մարդկանց

«Երեւանի Դավթաշեն եւ Էրեբունի վարչական շրջանների թաղապետարանների շենքերի կեսը չի պատկանում Երեւան համայնքին, այլ ինչ-որ մարդու»,- այս մասին այսօր հայտարարել է քաղաքապետ Հայկ Մարությանը։

Սակայն թե ում են տրամադրվել նշված թաղապատերանների մի մասը, Երևանի քաղաքապետը չմանրամասնեց՝ ասելով, որ նրանց անունները չի հիշում եւ չի ճանաչում այդ մարդկանց:

Այլեւս համայնքին չի պատկանում մեկ մարզադաշտ եւ մեկ գրադարան: 

«Բոլոր գործերով նյութերը նախապատրաստել ենք եւ ուղարկել ենք դատախազություն»,- տեղեկացրեց Հայկ Մարությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին