Կարևոր իրադարձություններ

Հիմա ակնկալիքն այն է, որ ես իմ ընտանիքից հրաժարվե՞մ․ Նիկոլ Փաշինյան

19 Մարտ, 2019 15:57
Հիմա ակնկալիքն այն է, որ ես իմ ընտանիքից հրաժարվե՞մ․ Նիկոլ Փաշինյան

«Մեր ընտանիքն ապրում է այնպես, ինչպես ապրել է նախկինում՝ որոշ արարողակարգային անհրաժեշտություններով»,- այս մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր ընտանիքի ծախսերի վերաբերյալ քննարկումներին:

«Երբ որ ես եղել եմ գործազուրկ և ապրել եմ ծայրահեղ աղքատության պայմաններում, իմ ընտանիքն ինձ հետ է եղել, երբ ես եղել եմ բանտում, իմ ընտանիքը եղել է իմ կողքին, հանրահավաքներում իմ ընտանիքը եղել է իմ կողքին: Հիմա ակնկալիքն այն է, որ ես իմ ընտանիքից հրաժարվե՞մ:

Ես գիտեի, որ շատ կարևոր տեքստ պետք է ասեմ Ստեփանակերտում, տեքստի վրա աշխատում էի, և ինձ համար շատ կարևոր է եղել, որ մենք սեղանի շուրջ նստած ենք եղել՝ իմ զինվոր տղան, զինվորի մայրը, զինվորի քույրը: Փորձել եմ նրանց զգացողությունները հասկանալ արցախյան հարցի, ընթացիկ իրավիճակների նրանց զգացողությունների մասին: Կարող է, որ աբսուրդ բան ասեմ, բայց շատ կարևոր բանակցություններից առաջ կարող է որոշեմ, որ այդ բանակցությունների նախորդ գիշերը Արփին պետք է իմ ծոցը քնի, որովհետև դա ինձ համար կարևոր է»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև  ծառայողական ուղղաթիռի օգտագործման հարցին՝ նշելով, որ այն ունի պարտադիր թռիչքային ժամեր.

«Եթե նույնիսկ վարչապետը չի նստում այդ ուղղաթիռը, այն պարտադիր պետք է դատարկ բարձրանա, պտտվի, գա: Ուղղաթիռի տեխնիկական կանոնակարգերի մեջ պարտադիր թռիչքային ժամեր գոյություն ունեն, եթե չթռչի, այն կդառնա մետաղի ջարդոն, և կստացվի, որ մենք թանկարժեք պետական գույքը դարձրել ենք մետաղի ջարդոն»:

 

Լրահոս

Դիտել ավելին