Կարևոր իրադարձություններ

Եթե հաշվեհարդար իրականացնելու նպատակ ունենայինք,դա շատ կարճ և կոնկրետ կանեինք.Նիկոլ Փաշինյան

19 Մարտ, 2019 13:14
Եթե հաշվեհարդար իրականացնելու նպատակ ունենայինք,դա շատ կարճ և կոնկրետ կանեինք.Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին, թե Քոչարյանի նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում:  Վարչապետն ասաց, որ իրենք ասել են՝ սիրո և համերաշխության հեղափոխություն է եղել Հայաստանում, եւ եթե հաշվեհարդար իրականացնելու նպատակ ունենային, դա շատ կարճ ու կոնկրետ կանեին, դրա ժամանակը և հնարավորությունը կար:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Մարտի մեկի սպանությունների բացահայտումը առանցքային է, մարդիկ պետք է գան ու ասեն, թե ինչու են պարկուճները փոխել:

«Մարդիկ դա ասելու ցանկություն չունեն, դա լավ չէ, բայց դա չի նշանակում, որ քննությունը չի շարունակվելու: Մարտի մեկի բացահայտման առումով արվելու է ամեն ինչ: Նոր քրեական գործ հարուցելու անհրաժեշտություն չկա, որովհետև գործը հարուցվել է: Մենք գործ ունենք առնվազն այն հայտարարությունների մակարդակով, որ արվել է քննչական մարմինների կողմից, այն փաստի հետ, որ Մարտի մեկի պարկուճները փոխվել են: Ինչո՞ւ են փոխվել, որովհետև պարկուճների փորձաքննությունը կարող էր տալ շատ հարցերի պատասխաններ, այդ թվում սպանությունների կոնկրետ պատվիրատուների բացահայտման առումով»,-նշեց Փաշինյանը:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին