Կարևոր իրադարձություններ

Այսօրվա դրությամբ երկրում հիփոթեքային վարկավորման պորտֆելի ծավալն աճել է ընդհանուր 30%-ով.Նիկոլ Փաշինյան

19 Մարտ, 2019 12:43
Այսօրվա դրությամբ երկրում հիփոթեքային վարկավորման պորտֆելի ծավալն աճել է ընդհանուր 30%-ով.Նիկոլ Փաշինյան

Այս տարի փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ հիփոթեքային վարկավորման ծավալն աճել է 100%-ով, կառավարության ծրագրերի շրջանակներում՝ 145%, և այսօրվա դրությամբ երկրում հիփոթեքային վարկավորման պորտֆելի ծավալն աճել է ընդհանուր 30%-ով:Այս մասին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա նշանակում է, որ մենք առաջիկայում ունենալու ենք շինարարության պահանջարկ, որն իր հետ բերելու է նոր աշխատատեղեր և ոչ միայն շինարարության, այլև սպասարկման ոլորտում: Սա շատ կարևոր ցուցանիշ է, որ իր հետ բերելու է գործազրկության կրճատում: Այս պահին ՀՀ-ում կառավարության հետ քննարկվում է 89 ներդրումային ծրագիր՝ 2.7 մլրդ դոլար ծավալով, որից 42-ը՝ 774 մլն ծավալով, ակտիվ փուլում են: Սա նշանակում է, որ երկրում որոշակի ներդրումային աճ ունենք»,- ասաց Ն.Փաշինյանը:Նա հայտարարեց, որ մարտի 23-ին տեղի է ունենալու երկրում համապետական մաքրության օր, հույս հայտնեց, որ բոլորը կմասնակցեն. «Ես ինքս մասնակցելու եմ»:Վիզուալ առումով ՀՀ-ում ամենամեծ խնդիրը աղբի խնդիրն է, իսկապես հեղափոխական մասշտաբի փոփոխություններ տեղի կունենան, երբ մեր չնաշխարհիկ երկիրը կարողանանք ազատել աղբից և այլ թափոններից՝ մեքենաների, կրպակների:

 

Լրահոս

Դիտել ավելին