Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ Ազգային հերոսի փողոցում այդպես էլ չհայտնվեց որևէ պաստառ՝ ազդարարելու մեծ հայի տարեդարձը

19 Մարտ, 2019 11:47
Ինչո՞ւ Ազգային հերոսի փողոցում այդպես էլ չհայտնվեց որևէ պաստառ՝ ազդարարելու մեծ հայի տարեդարձը

Այնպիսի տպավորություն է, որ քաղաքային իշխանությունն իր վարքագծով միտումնավոր նսեմացրել է Վ. Սարգսյանի 60-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումների հանրային քարոզչական նշանակությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, Երևանի ավագանու նիստից առաջ իր ելույթում ասաց «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը:

«Ինչո՞ւ Ազգային հերոսի փողոցում այդպես էլ չհայտնվեց որևէ պաստառ՝ ազդարարելու մեծ հայի տարեդարձը: Դա խո՞րթ էր քաղաքային իշխանության կոմերցիոն մտածողությանը, թե քաղաքապետն ու նրա թիմը հակադրվում է կառավարությանը կամ սկզբունքորեն չեն ընդունում Վ. Սարգսյանի ավանդը: Կարող եմ ենթադրել, որ սա մտածված կամպանիայի թիրախ է, որի թիրախը ոչ այնքան Վազգենն էր, որքան նրա հետ նույնացվող ու իրական հաղթանակները խորհրդանշող հաղթանակները»,- նշեց նա:

Անի Խաչատրյանը հիշեցրեց, որ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի 60-ամյակը նշանավորելու համար վարչապետի գլխավորությամբ կառավարական հանձնաժողով էր ստեղծվել, որի անդամ էր նաև քաղաքապետ Հայկ Մարությանը. «Ինչո՞ւ Եռաբլուր չայցելեցիք այդ օրը, պարոն քաղաքապետ»,- հարցրեց Անի Խաչատրյանը:

Քաղաքապետ Հայկ Մարությանն ի պատասխան հարցադրումների՝ ասաց. «Ես բազմիցս այցելել եմ, այս պահին այցելելու եմ Եռաբլուր, իմ հարգանքը իմ մտերիմները, հանրությունը շատ լավ գիտեն: Միջոցառումների հետ կապված էլ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը Ձեզ կներկայացնի, թե ինչեր են նախատեսվում»:

 

Լրահոս

Դիտել ավելին