Կարևոր իրադարձություններ

Բերման է ենթարկվել «օրենքով գող» Աստրախանցի Հայկոն

19 Մարտ, 2019 11:29
Բերման է ենթարկվել «օրենքով գող» Աստրախանցի Հայկոն

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, մարտի 18-ին, ժամը 18։30-ի սահմաններում, զենք և զինամթերք պահելու կասկածանքով, Ծիծեռնակաբերդի խճուղուց ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 36-ամյա Հայկ Սարգսյա

Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է առանց գործարանային համարանիշի «Դեռինգեր» ատրճանակ՝ 3 փամփուշտով։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հայկ Սարգսյանը ձերբակալվել է։

Քննությունը շարունակվում է։

 

Լրահոս

Դիտել ավելին