Կարևոր իրադարձություններ

Կադաստրի «գրասենյակների վարչության» պետ է նշանակվել Արման Օսիկյանը

19 Մարտ, 2019 10:58
  Կադաստրի «գրասենյակների վարչության» պետ է նշանակվել Արման Օսիկյանը

Կադաստրի կոմիտի ղեկավարի հրամանով սպասարկման մեթոդաբանության և համակարգման վարչության պետ է նշանակվել 41-ամյա Արման Օսիկյանը։ Նա Կադաստրում աշխատում է 2002 թվականից։ Նշանակման մասին հայտնելիս Սարհատ Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցության մասնակիցներին համոզմունքը փոխանցեց, որ Օսիկյանի երկար տարիների փորձը կօգնի այս վարչության դերը վերարժևորելուն.

«Որպեսզի դա ոչ թե լինի զուտ գրասենյակների աշխատանքը համակարգող, այլ մեր բոլոր ծառայությունների փաթեթը կատարելագործող վարչություն»։

Մինչ այս նշանակումն Արման Օսիկյանը Կոմիտեի ղեկավարի օգնականն էր։

Մասնագիտությամբ կառավարման հոգեբան է, իսկ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում ստացել է պետական և մունիցիպալ կառավարման մագիստրոսի կոչում։

Անկուսակցական է։            

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին