Կարևոր իրադարձություններ

Շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին. կան վիրավորներ

19 Մարտ, 2019 10:39
Շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին. կան վիրավորներ

Մարտի 18-ին, ժամը  20:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղում՝ օդանավակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 3 ավտոմեքենա. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C-class» «վարորդ՝ Ա. Ս., ծնված 1989 թ․», «Opel Astra-J» «վարորդ՝ Դ. Շ., ծնված 1997 թ․», «Toyota Camry» (վարորդ` Լ. Տ., ծնված 1987 թ.» և «Ford Focus» մակնիշերի «վարորդ՝ Վ. Մ., ծնված 1979 թ.» ավտոմեքենաները:Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էջմիածնի» ԲԿ, այնուհետև՝ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։ «Opel Astra-J» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes», «Opel» և «Toyota» մակնիշերի ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Դիտել ավելին