Կարևոր իրադարձություններ

«Մադրիդյան սկզբունքների» գործընթացի ստա՞րտ, թե ֆալստարտ. «Փաստ»

19 Մարտ, 2019 09:27
«Մադրիդյան սկզբունքների» գործընթացի ստա՞րտ, թե ֆալստարտ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ստեփանակերտում հայկական երկու պետությունների ազգային անվտանգության խորհուրդների համատեղ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի հարցով հանդիպում-քննարկումները, ինչպես նաեւ՝ առաջիկայում հնարավոր բանակցությունները տեղի են ունենալու Մադրիդյան փաստաթղթի հիման վրա: Սա այն փաստաթուղթն է, որը տարիներ շարունակ քննադատության թիրախում է եղել՝ համարվելով «հող հանձնելու» փաստաթուղթ: 

Թե իրականում դա իրենից ինչ է ներկայայացնում, դեռ ամբողջական գնահատական դժվար է տալ՝ հաշվի առնելով, որ այդ փաստաթղթի մի մասն է միայն հրապարակայնացվել, բայց ակնհայտ է, որ այդ փաստաթուղթը չի նախատեսում բանակցություններին արցախյան կողմի մասնակցություն՝ գոնե այս փուլում: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին