Կարևոր իրադարձություններ

11 դատավոր հայտնվել է Արտակ Զեյնալյանի թիրախում. «Ժողովուրդ»

19 Մարտ, 2019 09:00
11 դատավոր հայտնվել է Արտակ Զեյնալյանի թիրախում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թիրախում են հայտնվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 11 դատավորներ: Զեյնալյանը կարգապահական վարույթ է հարուցելու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 11 դատավորների` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խուդկարյանի եւ 10 դատավորների նկատմամբ:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, մեր հարցմանն ի պատասխան, նշել է, թե անպատասխան է թողնում այն, քանի որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ վարույթ հարուցող մարմինը պարտավոր է ապահովել կարգապահական վարույթի գաղտնիությունը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին