Կարևոր իրադարձություններ

Արսեն Թորոսյանը Մարտի 8-ի կապակցությամբ պարգևավճար չի ստացել. նախարարությունից հերքում են 2,5 մլրդ դրամ պարգևավճարի մասին լուրը

18 Մարտ, 2019 23:19
Հեղինակ՝ Ալինա Նիկողոսյան
Արսեն Թորոսյանը Մարտի 8-ի կապակցությամբ պարգևավճար չի ստացել. նախարարությունից հերքում են 2,5 մլրդ դրամ պարգևավճարի մասին լուրը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է հրապարակել  Politik.am կայքի՝ «Նախարար Արսեն Թորոսյանը Մարտի 8-ի առթիվ ինքն իրեն շուրջ 2.5 մլն դրամ պարգավճար է տվել» հոդվածի վերաբերյալ:

«Անդրադառնալով Politik.am կայքի «Նախարար Արսեն Թորոսյանը մարտի 8-ի առթիվ ինքն իրեն շուրջ 2.5 մլն դրամ պարգավճար է տվել» հոդվածին, հայտնում եմ, որ նախարարության որևէ աշխատակից, այդ թվում նախարարը՝ Մարտի 8-ի կապակցությամբ պարգևավճար չեն ստացել։

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ համաձայն Կառավարության կառուցվածքի մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետով կառավարության անդամի վարձատրության չափը սահմանվում է օրենքով: Համապատասխանաբար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց պարգևատրումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդից, աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից, տվյալ մարմնի նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի միջոցներից աշխատանքների փորձարարական կազմակերպման համար օպտիմալացված միջոցներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

Այսպիսով առողջապահության նախարարության աշխատակիցները ստացել են պարգևատրումներ՝ ղեկավարվելով վերը նշված օրենքներով և ՀՀ գործող իրավակարգավորումներով»: 

 

Լրահոս

Դիտել ավելին