Կարևոր իրադարձություններ

«Ծնողներս իրենց աշխատավարձով փորձել են իմ համար լավ բան կազմակերպել, ինչը ես գնահատում եմ»․ Մարիամ Փաշինյան

18 Մարտ, 2019 20:12
«Ծնողներս իրենց աշխատավարձով փորձել են իմ համար լավ բան կազմակերպել, ինչը ես գնահատում եմ»․ Մարիամ Փաշինյան

Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի հյուրը ՀՀ վարչապետի ավագ դուստրն է՝ Մարիամ Փաշինյանը: Մինչ վերջինս կպատասխաներ ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, Մարիամ Փաշինյանը պատասխանեց հաղորդավարի այն հարցին, թե ինչու՞ է վերջինս նախընտրել կրթությունը ստանալ արտասահմանում:

Հարցին ի պատասխան՝ վարչապետի դուստրը նշեց՝ եթե կա հնարավորություն ու ցանկություն դրսում սովորելու, պետք է օգտվել այդ հնարավորությունից:

«Դա նաեւ հնարավորություն է ինքնադրսեւորման՝ այլ ազգությունների հետ շփվելու, մենակ ապրելու, միայնակ դժվարությունները հաղթահարելու»:

Մարիամ Փաշինյանի խոսքով՝ ինքն այս պահին մտածում է՝ աշխատե՞լ, շարունակե՞լ ուսումը դրսում, եւ եթե շարունակել, ապա որտե՞ղ:

Անդրադարձ եղավ նաև Մարիամ Փաշինյանի 20-ամյակի խնջույքին, որը մեծ աղմուկ էր բարձրացրել:

Մարիամ Փաշինյանը ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ մի քանի տարի շարունակ իր ծննդյան տոները չեն նշել, իսկ այս տարի լրանում էր իր 20-ամյակը:

«Խնջույքի համար մայրս պնդեց՝ ինչպես յուրաքանչյուր մայր, որ կուզենար դստեր 20 տարին նշել: 2008 թվականին իմ փոքր քրոջ՝ Շուշանի 1 տարեկանն էր, հուլիսին, 2008-ին, երբ հայրս ընդհատակում էր եւ երկրում նման իրավիճակ էր, մենք քրոջս 1 տարեկանը նշել ենք «Բելաջիո» ռեստորանում, որն այդ տարիներին բավական թանկ ռեստորան էր եւ հյուրերը նույն քանակի էին՝ մոտ 100 մարդ, որոնք նաեւ այս տարի իմ ծնունդին էին ներկա: Այսինքն չի փոխվել կազմը, նույն մարդիկ էին, մեզ մտերիմ մարդիկ, տարեթիվը կապ չունի»:

Մարիամ Փաշինյանն ասաց, որ իր ծնողներն իրենց աշխատավարձով փորձել են իր համար լավ բան կազմակերպել, ինչն ինքը գնահատում է, իսկ խոսակցությունները, թե Տերյան փողոցը փակ է եղել, սուտ են, քանի որ անգամ 1 րոպե փողոց չի փակվել:

 

Լրահոս

Դիտել ավելին