Կարևոր իրադարձություններ

«Մարտի 23-ին միասին լծվենք գործի և մաքրենք մեր քաղաքը». Հայկ Մարության (տեսանյութ)

18 Մարտ, 2019 19:06
«Մարտի 23-ին միասին լծվենք գործի և մաքրենք մեր քաղաքը». Հայկ Մարության (տեսանյութ)

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում մարտի 23-ին մայրաքաղաքում  հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակ: Քաղաքապետ Մարությանը կոչ է արել բոլորին միանալ Երևանի մաքրման ու կանաչապատման աշխատանքներին:

«Ես իմ ընտանիքի անդամների հետ ամբողջ օրը դուրս եմ գալու՝ մեր քաղաքը մաքրելու համար: Ուզում եմ նաև դիմել և խնդրել մեր բնակիչներին, որպեսզի նրանք ևս միանան մեզ: Սա շատլավ հնարավորություն է, որպեսզի միասին այդ մեկ օրվա ընթացքում բավականաչափ մեծ գործանենք: Միասին լծվենք գործի և մաքրենք մեր քաղաքը: Ես հույս ունեմ՝ մի քանի անգամայսպիսի շաբաթօրյակների կազմակերպումից հետո քաղաքը կմաքրվի, նաև հետո շատ մեծհույսեր ունեմ, որ այնպես կպահենք մեզ ու մեր քաղաքը, որ այսպիսի շաբաթօրյակների կարիքայլևս չլինի»,- ընգծել է Հայկ Մարությանը:

Համաքաղաքային շաբաթօրյակը քաղաքի տարբեր հատվածներում կուղեկցվի տոնական միջոցառումներով:

 

Լրահոս

Դիտել ավելին