Կարևոր իրադարձություններ

ՀՔԾ-ն մերժել է Լևոն Երանոսյանի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը՝ հարցաքննել Փաշինյանին և Օսիպյանին

18 Մարտ, 2019 18:16
ՀՔԾ-ն մերժել է Լևոն Երանոսյանի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը՝ հարցաքննել Փաշինյանին և Օսիպյանին

Վարույթ իրականացնող մարմնին միջնորդություն ենք ներկայացրել վերացնել Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին առաջադրված մեղադրանքը, եթե ոչ, ապա հարցաքննության հրավիրել այդ օրվա առանցքային դեմքերին՝ Նիկոլ Փաշինյանին և Վալերիյ Օսիպյանին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Լևոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը։

«Միջնորդություն ենք ներկայացրել նաև, որպեսզի գնահատական տրվի այդ օրը ցուցարարների կողմից բռնություններ կիրառելուն, ինչպես նաև այն ոստիկաններին, որոնք այդ օրը հատուկ միջոցներ են գործադրել, այսինքն՝ ասում ենք՝ շտապողականություն չդրսևորեն, միայն իր մասը չուղարկեն դատարան և ընդհանուր դեպքերի վրա գնահատական տրվի»,-ասաց Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ վարույթ իրականացնող մարմինը մերժել է բոլոր միջնորդությունները։ Որոշման դեմ պաշտպանը բողոք է ներկայացրել գլխավոր դատախազություն:

Հիշեցնենք, որ ըստ ՀՔԾ-ի՝ Լևոն Երանոսյանն ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում և ապրիլի 22-ին Արցախի պողոտայում տեղի ունեցած դեպքերի ժամանակ հատուկ միջոցներ է կիրառել՝ դրա իրավասությունը չունենալով: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով:

 

Լրահոս

Դիտել ավելին