Կարևոր իրադարձություններ

Ապարանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում

18 Մարտ, 2019 15:55
Ապարանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Աշոցքի ավտոճանապարհներին թույլ բուք է: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: 

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 

Լրահոս

Դիտել ավելին