Կարևոր իրադարձություններ

Լենուղու և Այգեվանի դպրոցների տնօրենները ազատվել են զբաղեցրած պաշտոններից

18 Մարտ, 2019 15:40
Լենուղու և Այգեվանի դպրոցների տնօրենները ազատվել են զբաղեցրած պաշտոններից

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության կողմից ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանին ուղղված «Այգեվանի Մ. Խորենացու անվան միջնակարգ դպրոց» եւ «Լենուղու Ջիվանու անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմապերպությունների տնօրենների վերաբերյալ «Հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին» միջնորդագրերը քննարկվել են մարզպետի մոտ հրավիրված խորհրդակցությունների ընթացքում:

Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:

Մարզպետի համապատասխան որոշումներով դպրոցների տնօրենները ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին