Կարևոր իրադարձություններ

Կողոպտիչները հարձակվել են 82-ամյա կնոջ վրա, կպչուն ժապավենով փակել բերանը

18 Մարտ, 2019 14:50
Կողոպտիչները հարձակվել են 82-ամյա կնոջ վրա, կպչուն ժապավենով փակել բերանը

 Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 17-ին Լոռու մարզում տեղի ունեցած կողոպուտի փաստով։

SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ մասնավորապես՝ Ժամը 03։50-ի սահմաններում ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մարտի 16-ին, ժամը 22։30-ից մինչև մարտի 17-ի ժամը 02։50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք Մեծավան գյուղի Թեհլերյան փողոցի թիվ 7 տան բնակիչ՝ 82-ամյա Նույեմ Հակոբյանի տան պատուհանի ապակին հանելու միջոցով մտել են ներս և հարձակվել անօգնական կնոջ վրա, կպչուն ժապավենով փակել բերանը և նրանից հափշտակել ոսկյա մատանի, 220 հազար դրամ, 50 ԱՄՆ դոլար, 15 հազար ՌԴ ռուբլի և դիմել փախուստի։   

 Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ 

Տանտիրոջը պատճառվել է շուրջ 600.000 դրամի վնաս:

 

Լրահոս

Դիտել ավելին