Կարևոր իրադարձություններ

Գազի գնի շուրջ դեռ բանակցում են

18 Մարտ, 2019 12:05
Գազի գնի շուրջ դեռ բանակցում են

Գազի գնի շուրջ բանակցությունները Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ շարունակվում են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Պրոցեսը շարունակական է եւ աշխատատար։ Աշխատանքները շարունակվում են»,–նշել է նա։

Նշենք, որ «Գազպրոմը» 2018 թվականի վերջերին տեղեկացրել էր, որ «Գազպրոմ Արմենիա» դուստր ձեռնարկությունը գազը գնելու է հազար խմ–ի դիմաց 165 դոլարով` նախկին 150 դոլարի փոխարեն։ Այնուհետեւ կառավարությունից պարզաբանել էին, որ սակագինը սպառողների համար կպահպանվի «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի կրճատման հաշվին։ Գազի սակագինն այսօր 1000 խմ–ի դիմաց 139 հազար դրամ է (շուրջ 290 դոլար)։

 

 

Լրահոս

Դիտել ավելին