Կարևոր իրադարձություններ

Դատարանն այսօր կքննի «Լիդիան»-ի հայցն ընդդեմ տեսչական մարմնի

18 Մարտ, 2019 11:19
Դատարանն այսօր կքննի «Լիդիան»-ի հայցն ընդդեմ տեսչական մարմնի

Վարչական դատարանը՝ դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ այսօր կքննի  «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի։

Ընկերությունը դատարան էր դիմել նախորդ տարվա նոյեմբերի 29-ին։ Այս տարվա մարտի 18-ին նշանակվել է դատական գործով նախնական նիստը։

«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի՝ «Որոշակի գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին» 27.08.2018թ.-ի թիվ 30-Ա որոշումը։

 

Լրահոս

Դիտել ավելին