Կարևոր իրադարձություններ

Երթուղայինների մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղից ունեցել Ավանի կամրջի վրա

18 Մարտ, 2019 10:35
Երթուղայինների մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղից ունեցել Ավանի կամրջի վրա

Երևանի Նոր Նորք վարչական շրջանից դեպի  Մյասնիկյան պողոտա տանող հատվածում  շուրջ մեկ տասնյակ ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վթարված մեքենաներից երկուսը երթուղային ավտոբուսներ են: Վթարի հետևանքով խցանում է առաջացել Գայի պողոտայում:

Նոր Նորքի 4-րդ զանգվածից մինչև Մյասնիկյան պողոտա խցանում է, երթևեկությունը կաթվածահար վիճակում է: Խցանված է նաև Մյասնիկյան պողոտայից դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող հատվածը: ՀՀ ոստիկանությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ վթարից հետո երկու մարդ բուժօգնության է դիմել: Ճանապարհային ոստիկանության խմբերը տեղում աշխատանքներ են իրականացնում երթևեկությունը կարգավորելու ուղղությամբ: 

 

Լրահոս

Դիտել ավելին