Կարևոր իրադարձություններ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

18 Մարտ, 2019 10:01
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Գյումրի-Աշոցք, Զովասար-Ոսկեթաս ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են:

Դիլիջանի ոլորանները փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Մաստարա-Լանջիկ, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:

Տիգրանաշենի ոլորաններում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և  Շիրակի մարզի Թավշուտի, Վարդաղբյուրի, Մուսայելյանի, Ամասիայի, Աշոցքի և Սեպասարի տարածաշրջաններում բուք է, Սյունիքի մարզի «Մերու սար» կոչվող հատվածում  մառախուղ է:

Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի մարզում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Թալին, Լոռու մարզի Սպիտակ, Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում,  Սարավան -«Զանգեր» հատվածում և Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և «Մերու սար» կոչվող տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 

Լրահոս

Դիտել ավելին