Կարևոր իրադարձություններ

Ճանապարհի անորակ կառուցման պատճառով հերթական խոշոր վթարն է տեղի ունեցել Արարատի մարզում, կան վիրավորներ

17 Մարտ, 2019 20:10
Ճանապարհի անորակ կառուցման պատճառով հերթական խոշոր վթարն է տեղի ունեցել Արարատի մարզում, կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում. տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ժամը 17:50-ի սահմաններում, Toyota Camry մակնիշի 92 VD 092 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում, դեպի Երասխավան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդն ու երկու ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց՝ 1-ը «Էրեբունի բժշկական կենտրոն, 2-ը՝ Արտաշատի հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հիմնական պատճառներից մեկը նշված ճանապարհահատվածի անորակ վերանորոգումն է, ճանապարհ վերանորոգող կազմակերպությունը վերանորոգել է թերի և անձրև լինելու ժամանակ ջրափոսեր են առաջանում, ինչը վարորդների համար դարձել է մի իսկական պատուհաս: Նշված հատվածում բազմաթիվ վթարներ են տեղի ունեցել, այդ թվում՝ ողբերգական, սակայն պատկան մարմինները ոչ մի միջոց չեն ձեռնարկում թերությունը վերացնելու ուղղությամբ:

Մինչ վթարի վայրում ՃՈ ոստիկանները ծառայություն էին իրականացնում, մինչև հետաքննիչը կավարտեր դեպքի վայրի տեղազննությունը, նույն վայրում հերթական վթարը տեղի ունեցավ: Mitcubishi Colt-ը ջրափոսերի մեջ ընկնելու հետևանքով բախվեց երկաթե արգելապատնեշներին: Միակ սփոփանքը նա է, որ այս դեպքում զոհեր և վիրավորներ չկան:

 

Լրահոս

Դիտել ավելին