Կարևոր իրադարձություններ

Ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում

17 Մարտ, 2019 16:28
Ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում

Երեկ՝ մարտի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում անհայտ վարորդի կողմից վարած Mercedes C180 մակնիշի 35 ՍN 268 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մեղրի –Երևան ավտոճանապարհի 300-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևկելի գոտուց և հայտնվել ձորում:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի՝ Երևանի բնակիչ, 42-ամյա Ռոման Գևորգյանը մարմնական վնավսծքներով տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոն: 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և օպերատիվ են գործել Արարատի հիվանդանոցի բժիշկները:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին