Կարևոր իրադարձություններ

«Միշիկն ու Գրիշիկը իրենց զբաղմունք են գտել»

17 Մարտ, 2019 13:45
Հեղինակ՝ Դավիթ Խաժակյան
«Միշիկն ու Գրիշիկը իրենց զբաղմունք են գտել»

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կիսվելով Շաբաթ լրատվականի՝ «Շաբաթի ամփոփումը» հաղորդման հերթական թողարկումով:

«Միշիկն ու Գրիշիկը այլևս պաշտոն չունենալով իրենց զբաղմունք են գտել` փորձելով խամրեցնել Լուսավոր Հայաստանի լույսը: Պարոնայք, դադարեցրեք ձեր գործելաոճը, կայրվե՛ք: Ձեր փոխադարձ խնդիրները պարզելիս մեզ այլևս չներքաշեք: Թույլ տվեք ձեզ այլևս չհիշատակել:
Ազատության հրապարակին կից սրճարանները ապամոնտաժվում են, հանդարտվե՛ք:

Հ.Գ. shabat.amը Գրիշիկինն է, Միքայել Մինասյանի եղբորինը»,- գրել է նա:

Հ.Գ.Գ. Shabat.am-ից. Shabat.am-ը հերքում է Դավիթ Խաժակյանի հայտարարությունը և տեղեկացնում, որ կայքի սեփականատերերի ցանկում որևէ Գրիշիկ չկա:

 

Վերոնշյալ տեսանյութը՝ ստորև.

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին