Կարևոր իրադարձություններ

Հայաստանում փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան

17 Մարտ, 2019 11:34
Հայաստանում փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի:

Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում և Թալին քաղաքում, Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Գավառ և Սևան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Լրահոս

Դիտել ավելին