Կարևոր իրադարձություններ

Բագրատաշենի մաքսատան մոտ 14.5 տոննա զուգագուլպա տեղափոխող բեռնատար է այրվել

17 Մարտ, 2019 10:51
Բագրատաշենի մաքսատան մոտ 14.5 տոննա զուգագուլպա տեղափոխող բեռնատար է այրվել

Մարտի 16-ին, ժամը 20:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում՝ մաքսատան մոտ, այրվում է բեռնատար:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:07-ին, մարվել՝ 02:10-ին:

Այրվել են «Իվեկո» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի. Տ.) և բեռը (14.5 տ զուգագուլպա և 300 մ հաղորդալար):

 

Լրահոս

Դիտել ավելին