Կարևոր իրադարձություններ

Վանաձորի շենքերից մեկի բակի ավտոտնակում սնդիկ է հայտնաբերվել

16 Մարտ, 2019 19:34
Վանաձորի շենքերից մեկի բակի ավտոտնակում սնդիկ է հայտնաբերվել

Մարտի 16-ին, ժամը 13:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 49 շենքի բակում գտնվող ավտոտնակում սնդիկ է հայտնաբերվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ավտոտնակում 9 քմ տարածքով թափված է եղել սնդիկ (մոտ 30 գ):

Փրկարարները հավաքած սնդիկը հանձնել են ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննիչին:

 

Լրահոս

Դիտել ավելին