Կարևոր իրադարձություններ

Գյումրիի հանգստյան գոտիներից մեկում կնոջ դի են գտել

16 Մարտ, 2019 16:20
Գյումրիի հանգստյան գոտիներից մեկում կնոջ դի են գտել

Այսօր կեսօրին Շիրակի մարզի փրկարարական ծառայություն Ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Կոշտոյան փողոցի վերջնամասում գտնվող հանգստյան գոտիներից մեկի արհեստական լճակում կնոջ դի է հայտաբերվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Գյումրիի ՀՓՋ 1 մարտական հաշվարկ: Փրկարարները արհեստական լճակից դուրս են բերել 1947 թվականին ծնված Մանուշակ Թաթոյանի դին: Նա Գյումրիի բնակիչ է: Այս մասին հայտնել է Շիրակի մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ Կարեն Եղշատյանը: Հանգստյան գոտու տարածքում աշխատել են ոստիկաններն ու քննիչները:

Մանուշակ Թաթոյանի անհետացման մասին նրա հարազատները Ոստիկանության Մուշի բաժին ահազանգել էին անցած գիշեր: Ոստիկանությունը Մանուշակ Թաթոյանին որոնում էր որպես անհետ կորած: 72-ամյա կնոջ մահվան հանգամանքները պարզվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին