Կարևոր իրադարձություններ

Բնակարանային գողությունները շատացել են.բնակիչները ահազանգում են

16 Մարտ, 2019 16:03
Բնակարանային գողությունները շատացել են.բնակիչները ահազանգում են

Անցած տարվա սեպտեմբերի 25-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Ըստ տուժողի՝ ժամը 19։30-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով բացել էին Փափազյան 25 շենքի իր բնակարանի դուռը, մտել ու հյուրասենյակի պահարանից հափշտակել ոսկե 2 մատանի։

Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական հետախույզները տարաբնույթ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ ձեռնարկեցին հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, բայց գողությունը կատարած անձի կամ անձանց հետքը գտնել այդպես էլ չհաջողվեց։

Մարտի 5-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվեց բնակարանային գողության հերթական ահազանգը։ Քաղաքացին հայտնում էր, որ փետրվարի 20-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով բացել են իր մայրիկի՝ Ավետիսյան փողոցում գտնվող առանձնատան մուտքի դուռը, մտել ու գողություն են արել։ Ըստ տուժողի որդու՝ հափշտակել էին առանձնատան կահույքն ու կենցաղային տեխնիկա։

Արաբկիրի քրեական հետախույզները լծվեցին բնակարանային գողության բացահայտման գործին։ Իրականացվեցին ոստիկանությանը լիազորված օպերատիվ գործունեության ահնրաժեշտ բոլոր միջոցառումները։ Շուտով ստացվեցին բացահայտման համար կարեւորագույն տեղեկություններ, որ գողությունները կատարել է 31-ամյա Մովսես Տաքսիլդարյանը: Նա հայտնաբերվեց եւ բերման ենթարկվեց ոստիկանության Արաբիրի բաժին:

Տաքսիլդարյանը բաժնում խոստովանական բացատրություն տվեց։

Ըստ ձեռք բերված նախնական տվյալների, Ավետիսյան փողոցի առանձնատան բակ էր անցել պարսպի վրայով։ Պատուհանից տուն էր մտել, գտել մուտքի դռան բալանիները։ Ապա նկարել էր կահույքը, կենցաղային տեխնիկան ու վաճառքի մասին հայտարարություն տեղադրել համացանցում։ Երբ գնորդը զանգել էր, պայմանավորվել էին հանդիպել առանձնատանը, բացել էր դռներն ու սեփականատեր ձեւանալով իրացրել գողոնը։

Ոստիկաններին հաջողվեց հայտնաբերել առանձնատան կահույքը։ Ձեռնարկվում են միջոցառումներ, Փափազյան փողոցի բնակարանից գողացված ոսկեղենը հայտնաբերելու ուղղությամբ։

Մովսես Տաքսիլդարյանը ձերբակալվել է.

Քննությունը շարունակվում է։

 

Լրահոս

Դիտել ավելին