Կարևոր իրադարձություններ

35 օր հացադուլ հայտարարած կալանավորը համաձայնել է բուժօգնություն ստանալ

16 Մարտ, 2019 14:55
35 օր հացադուլ հայտարարած կալանավորը համաձայնել է բուժօգնություն ստանալ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի ներկայացուցիչները հերթական անգամ երեկ այցելել են 35 օր հացադուլի մեջ գտնվող եւ քաղաքացիական հիվանդանոցում բժշկական հսկողության տակ գտնվող կալանավորված անձի:

Պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցի ընթացքում կալանավորը նշել է, որ հրաժարվում է տրամադրվող բուժօգնությունից ու ցանկանում է դուրս գրվել հիվանդանոցից, քանի որ պահման պայմանները բավարար չեն։

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը տեղում ուսումնասիրել են կալանավորված անձի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը եւ պահման պայմանները:

Բժշկական անձնակազմի հետ համագործակցությամբ՝ կալանավորված անձը տեղափոխվել է առանձին հիվանդասենյակ՝ պատշաճ պայմաններով։

Բացի այդ, քաղաքացիական հիվանդանոցում գտնվելու 7 օրերի ընթացքում բուժօգնությունից հրաժարված կալանավորված անձը Պաշտպանի ներկայացուցիչների հորդորից հետո համաձայնել է բուժօգնություն ստանալ։

 

Լրահոս

Դիտել ավելին