Կարևոր իրադարձություններ

Փրկարարները հատուկ ճոպանների միջոցով են ջրանցքից դուրս բերել կնոջ դի

16 Մարտ, 2019 12:12
Փրկարարները հատուկ ճոպանների միջոցով են ջրանցքից  դուրս բերել կնոջ դի

Այսօր՝ մարտի 16-ին, ժամը 10։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղով անցնող ջրանցքում դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը փրկարարները նշված ջրանցքից դուրս են բերել 75-ամյա Միշկո Այվազյանի դին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Այվազյանը այս տարվա մարտի 14-ից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Մասիսի բաժնի կողմից և նա տառպել է հիշողության կորստով։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբդրվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մասիսի փրկարարները հատուկ ճոպանների միջոցով են կարողացել դուրս բերել դին։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին