Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487,5

  • EUR

    549,5
    557,5

  • RUB

    7,5
    7,75

Կարևոր իրադարձություններ

Ավազակային հարձակում Արարատի մարզում.կան ձերբակալվածներ

16 Մարտ, 2019 11:49
Ավազակային հարձակում Արարատի մարզում.կան ձերբակալվածներ

Երեկ՝ մարտի 15-ին ժամը 23։10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառվարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղում 2 հոգի ավազակային հարձակում կատարելու նպատակով մտել են տներից մեկը, դանակահարել են մի հոգու և Mercedes մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի։

Shamshyan.com-ի  տեղեկություններով՝ Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ 2 հոգի նշված հանցագործությունը կատարելու նպատակով մտել են նույն գյուղի Մ. Մաշտոց փողոցի բնակիչ՝ 62-ամյա Գասպար Առաքելյանի տուն և դարանակալել են ավտոտնակում, ապա նկատել են Գ. Առաքելյանի կնոջը՝ 59-ամյա Արուսյակ Նահապետյանին։ Այնուհետև հարձակվել են նրա վրա, փակել բերանը, իսկ նրանցից մեկը իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Գ. Առաքելյանի մարմնի տարբեր մասերին, այնուհետև տեսնելով, որ ամուսինները դիմադրում են, դիմել են փախուստի։

Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները, համագործակցելով ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցների հետ, պարզել են, որ նշված անձինք են՝ Արտաշատ քաղաքի բնակիչ, 34-ամյա Էդգար Եդիգարյանը, Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Արմեն Աբրահամյանը և տաք հետքերով ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ ՝ Է. Եդիգարյանին ոստիկանները հայտնաբերել են Փոքր Վեդի-Լուսառատ ավտոճանապարհին, իսկ Ա. Աբրահամյանին՝ Կոտայքի մարզի «Շանգրի Լա» խաղատան մոտ, ով եղել է Mercedes C 180 մակնիշի 35 NX 892 համարանիշի ավտոմեքենայով։

Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին և քննիչի որոշմամբ ձերբակալվել են։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ վիրավոր Գ. Առաքելյանը տեղափոխվել է հիվանդանոց։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին