Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայում սպանվել է նախագահի աշխատակազմի պաշտոնյան. կասկածյալը ՀՀ քաղաքացի է

16 Մարտ, 2019 11:22
Ուկրաինայում սպանվել է նախագահի աշխատակազմի պաշտոնյան. կասկածյալը ՀՀ քաղաքացի է

Ուկրաինայում սպանվել է այդ երկրի նախագահի աշխատակազմի աշխատակից Ալեքսանդր Բուխտատին։ Վերջինիս սպանության մեջ կասկածվում է ՀՀ 25-ամյա մի քաղաքացի։

Այս մասին հայտնում է Կիեւի դատախազությունը։ Ըստ հայտարարության, Բուխտատիին մահացած հայտաբերել են նախօրեին։ Հայտնի է, որ կասկածյալը եւս մեկի հետ, որի անձը ներկայումս ճշտվում է, ալկոհոլի ազդեցության տակ հարձակվել են անծանոթ տղամարդու վրա, նրան կողոպտելու նպատակով։

Կասկածյալը մի քանի անգամ հարվածել է Բուխտատու գլխին, վերցրել նրա հեռախոսը, բանկային քարտը եւ իր հանցակցի հետ թաքնվել դեպքի վայրից։ Հարձակումն իրականացնողներից մեկին արդեն ձերբակալել են։ Նրա մոտից առգրավվել են իրեղեն ապացույց հանդիսացող տուժածի հեռախոսը։

 

Լրահոս

Դիտել ավելին