Կարևոր իրադարձություններ

Ստիպված վարկ են վերցնում. միջազգային պահուստներն ավելացել են. «Ժողովուրդ»

16 Մարտ, 2019 09:23
Ստիպված վարկ են վերցնում. միջազգային պահուստներն ավելացել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի միջազգային պահուստները նախորդ ամսվա ընթացքում ավելացել են: «Ժողովուրդ» օրաթերթը ԿԲ փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ միջազգային պահուստները փետրվար ամսին կազմել են 2 մլրդ 74.3 մլն դոլար, մինչդեռ հունվարին այս թիվն ավելի քիչ էր՝ 1 մլրդ 994.2 մլն դոլար:

Ամենայն հավանականությամբ, միջազգային պահուստների ավելացման պատճառը կառավարության վերցրած նոր վարկային միջոցներն են: Որքան էլ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը փորձում է խուսափել արտաքին պարտքի բեռն ավելացնելուց` վարելով պարտքը սպասարկելու քաղաքականություն, միեւնույն է, որոշ դեպքերում ստիպված է լինում վարկեր վերցնել: Ու այդ վերցված գումարներն էլ, փաստորեն, փոխանցվել են պահուստային ֆոնդ:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին