«Հրապարակ» թերթը գրում է. «Կրթության ազգային ինստիտուտի կոլեկտիվը շունչը պահած սպասում է ԿԳ սուպերնախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը, որ հասկանա իր անելիքը. ինստիտուտի կարգավիճակը դեռ պարզ չէ: Հիշեցնենք` աշխատակիցներին ծանուցագրեր են տվել։ «Ու չի բացառվում, որ հիմնարկը լուծարվի կամ վերակազմավորվի, ապրիլի 1-ից դառնանք գործազուրկ։ Եթե որևէ այլ աշխատանք չառաջարկեցին, ոտքի ենք կանգնելու` բողոքի ցույցի»,- ասացին աշխատակիցները: Ի դեպ, ամեն ինչ փոխող իշխանություններն ու ԿԳՆ-ն փոխել են նաև այս տարվա դպրոցական քննությունների «կարգը»՝ թելադրությունից անցում է կատարվել թեստերի: Փաստորեն, չեք ցանկանում որևէ բան պահպանել «նախկիններից»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: