Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    532
    540

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Երևանում․ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

15 Մարտ, 2019 22:23
Խոշոր ավտովթար Երևանում․ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ մարտի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

21:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ Hyundai սերվիսի դիմաց, ճակատ-ճակատի բախվել են Lexus GX 470 մակնիշի 535 FF 55 համարանիշի և BMW X6 M Sport մակնիշի K 717 OP 13 RUS համարանիշի ավտոմեքենաները:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Բախման հետևանքով Lexus-ն էլ բախվել է էլեկտրսյանը: 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին