Կարևոր իրադարձություններ

Վիճաբանություն Աշտարակի բժշկական կենտրոնում

15 Մարտ, 2019 21:34
Վիճաբանություն Աշտարակի բժշկական կենտրոնում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 14-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Աշտարակի բաժին է ներկայացել Աշտարակ քաղաքի բնակիչ, 34-ամյա Վիրաբ Վիրաբյանը:

Ինչպես պարզ  է դարձել մարտի 13-ին ժամը 22:30-ի սահմաններում Աշտարակի ոստիկանություն ահազանգ է ստացվել Աշտարակ բժշկական կենտրոնից։

Հայտնել են, որ ընդունարանում անհայտ անձը քաշքշում է ընդունարանի բուժքրոջը և խաթարում է բժշկական կենտրոնի բնականոն աշխատանքը ՝ տալով հայհոյանքներ:

 Ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Վ. Վիրաբյանն է և նրա կողմից տեղի ունեցածը տևել է մոտ 15 րոպե, իսկ ընդունարանում եղել է բուժքույրը՝ 53-ամյա Գոհար Երիցյանը: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Վ. Վիրաբյանը հրաժարվել է բացատրութուն տալուց, ով բաց է թողնվել: 

 

Լրահոս

Դիտել ավելին