Կարևոր իրադարձություններ

Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն Նոր Զելանդիայում հարձակման զոհերի հիշատակին

15 Մարտ, 2019 16:34
Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն Նոր Զելանդիայում հարձակման զոհերի հիշատակին

Էյֆելյան աշտարակի լուսավորությունը կեսգիշերին կանջատվի Նոր Զելանդիայի մզկիթներում հարձակման զոհերի հիշատակին: Այդ մասինՖրանսիայի մայրաքաղաքի քաղաքագլուխ Անն Իդալգոն մարտի 15-ին հայտնել է Twitter-ում:

«Այդ հարձակման զոհերի հիշատակին մենք մարտի 15-ի կեսգիշերին կմարենք Էյֆելյան աշտարակի լույսերը»,-գրել է նա: Իդալգոն նաեւ Նոր Զելանդիայի ժողովրդին եւ Քրայսթչերչի բնակիչներին ցավակցություն է հայտնել «բոլոր փարիզուհիների եւ փարիզցիների անունից»:

Մարտի 15-ին զինված մարդիկ ներխուժել են նորզելանդական Քրայսթչերչի Ալ-Նուր եւ Լինվուդ մզկիթներ, որտեղ այդ պահին հարյուրավոր մարդիկ էին գտնվում, եւ կրակ բացել: Վերջին տվյալների համաձայն, ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել է 49 մարդ, տասնյակ վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոցներ: Մարդկանց վրա գրոհելու մեղադրանքով ձերբակալվել է երեք մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին