Կարևոր իրադարձություններ

37-ամյա հետախուզվող կինը բերման է ենթարկվել

15 Մարտ, 2019 15:58
 37-ամյա հետախուզվող  կինը բերման է ենթարկվել

«Հետախուզում-ԱՊՀ» միջպետական օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, մարտի 14-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների և Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Ահարոնյան փողոցից բերման է ենթարկվել 37-ամյա Լուսինե Ս.-ն, որը մարտի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով: 

Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

 

Լրահոս

Դիտել ավելին