Կարևոր իրադարձություններ

Արտյոմ Հակոբյանը «Ջազզվեի» սեփականատերերից մեկի մասին բացում է փակագծերը

15 Մարտ, 2019 13:53
Հեղինակ՝ Արտյոմ Հակոբյան
Արտյոմ Հակոբյանը «Ջազզվեի» սեփականատերերից մեկի մասին բացում է փակագծերը

Արտյոմ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Hrachya Keshishyan- ի գրառումն է Ինստագրամում։ Գրառումը իր մեջ դժգոհության տարր է պարունակում, հատկապես "Ջազզվե" սրճարանի ապամոնտաժման հետ կապված։ Դեղինով ընդգծել եմ այն հատվածը, որի վերաբերյալ հարց ունեմ։ Հրաչ ջան, այդ սրճարանի սեփականատերերից մեկը,որը նաև Արմենիա Հ.Ը. սեփականատերերից է, 2018 ի ապրիլյան հեղափոխությանը իմ ակտիվ մասնակցության համար՝ այսինքն քաղաքական հայացքների անհամապատասխանության հիմքով, հրահանգ էր տվել դադարեցնել Արմենիա հեռուստաընկերության հետ իմ ունեցած պայմանագիրը "3OFF" ժամանցային հաղորդման վերաբերյալ, և իմ ծրագիրը փակվեց։ Բնականաբար ես որոշ ժամանակով անգործ մնացի։ Ինչպես դու ես արտահայտվել քո գրառման մեջ ՝ " առանց քննարկելու, չառաջարկելով ալտերնատիվ, կամ որոշակի փոխհատուցում, հենվելով պայմանագրի դադարեցման իր միակողմանի իրավունքի վրա, ուղղակի վատություն անելով ինձ։" Հիմա հարցը՝ բա ինքը չէ՞ր մտածում, որ սխալ ա վարվում։
Հ.Գ. Բումերանգի օրենքը գործում ա ապեր
»:

 

Լրահոս

Դիտել ավելին