Կարևոր իրադարձություններ

«Սպառողների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է ՀՀ կառավարության համար»

15 Մարտ, 2019 11:28
«Սպառողների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է ՀՀ կառավարության համար»

 Այսօր՝ մարտի 15–ին, Սպառողների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված համաժողովի ժամանակ իր ելույթում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սպառողների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է ՀՀ կառավարության համար։

«Ինչի՞ մասին է սպառողների իրավունքը։ Ես դա պատկերացնում եմ այսպես՝ երբ քաղաքացին բենզալցակայանում չափիչ սարքի վրա տեսնում է, որ գնել է 15 լ բենզին, իրականում այդ գնված բենզինը պետք է լինի 15 լ եւ պետք է համապատասխանի այն ստանդարտներին, որը հայտարարված է։ Երբ քաղաքացին խանութից գնում է խաղալիք, նա պետք է համոզված լինի, որ պետությունը բավարար ջանք է գործադրել, որ այդ խաղալիքը մեր երեխաների առողջությանը չվնասի։ Երբ քաղաքացին խանութից գնում է կաթնամթերք, նա պետք է համոզված լինի, որ իր գնածը կաթնամթերք է»,–նշել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին