Կարևոր իրադարձություններ

Նուբարաշենի աղբանոցի մոտ գտնվող փոսի մեջ դի է հայտնաբերվել

15 Մարտ, 2019 10:12
Նուբարաշենի աղբանոցի մոտ գտնվող փոսի մեջ դի է հայտնաբերվել

Երեկ ՝ մարտի 14-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևաում: Ժամը 19:10-ի սահմաններում ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել են, որ Նուբարաշենի աղբանոցի տարածքում գտնվող փոսի մեջ դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝  ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր անանցանելի վայրից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել 56-ամյա Բորիս Մարգարյանի դին: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Բ. Մարգարյանը բնակվում էր Նոր Խարբերդում և այսօր առավոտվանից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Մասիսի բաժնի կողմից: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դիակի կողքին հայտնաբերվել է 100 մլ տարողությամբ թափանցիկ պլաստմասե շիշ, որի վրա փակցված թղթին գրված է եղել ԲԻ 58 գրառումը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչ Ս. Նավասարդյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ոստիկաններն ու քննիչները մի քանի վարկածներ են առաջ քաշում, այդ թվում՝ հանկարծամահ լինելը, ինքնասպանությունը կամ անզգուշաբար փոսի մեջ ընկնելը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին