Կարևոր իրադարձություններ

Հայկ Մարությանն այցելել է բողոքի ակցիայի ժամանակ տուժած և հիվանդանոց տեղափոխված կնոջը

15 Մարտ, 2019 10:06
Հայկ Մարությանն այցելել  է բողոքի ակցիայի ժամանակ տուժած և հիվանդանոց տեղափոխված կնոջը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կնոջ հետ այցելել է Համալսարանական թիվ 1 հիվանդանոց՝ տեսակցելու այսօր սրճարանների ապամոնտաժման աշխատանքների ժամանակ տեղի ունեցած միջադեպից տուժածին։

Վերջինս 1955 թվականի ծնված Սվետլանա Հարությունյանն է, ով ոտքի կոտրվածք է ստացել։ Քաղաքապետը առաջին հերթին ափսոսանք է հայտնել կատարված միջադեպի համար և խոստացել՝ բարեկարգելու են Օպերայի տարածքն այնպես, որ այն դառնա լավագույնը:

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը վիրավոր կնոջը աշխատանքի առաջարկ է արել։ Կինը սիրով ընդունել է այն։ 

 

Լրահոս

Դիտել ավելին