Կարևոր իրադարձություններ

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա 1, զոհ 3 վիրավոր

14 Մարտ, 2019 23:50
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա 1, զոհ 3 վիրավոր

Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Նշվում է, որ այսօր՝ մարտի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան-Սևան-Մարտունի ավտոճանապահի 77-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Opel Astra մակնիշի 35 AX 758 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 TV 543 համարանիշի ավտոմեքենաները:

Նշվում է, որ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածը Opel-ներից մեկի վարորդն է, ում ծննդյան օրն էր այսօր:
 

Լրահոս

Դիտել ավելին