Կարևոր իրադարձություններ

Հայկ Մարությանը խոսեց Օպերայի շրջակայքի սրճարանների ապամոնտաժման մասին

14 Մարտ, 2019 22:35
Հայկ Մարությանը խոսեց Օպերայի շրջակայքի սրճարանների ապամոնտաժման մասին

Հանրայինի «Լուրեր 60 րոպե» թողարկման եթերում այսօր Պետրոս Ղազարյանի հյուրն էր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Զրույցը հիմնականում ծավալվեց Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման թեմայի շուրջ:

Աշխատատեղերից մարդկանց զրկելու, գործազուրկների թիվն ավելացնելու մասին խոսելիս Հայկ Մարությանը նշեց, որ նշվող թիվը ուռճացված է.

«Իրականում խոսքը ոչ թե հարյուրավոր մարդկանց, այլ շատ ավելի քիչ՝ մոտ 2 տասնյակ մարդու մասին է: Մարդիկ, որոնք կորցնելու են աշխատանքը, անկասկած կգտնեն նորը, Սարյան փողոցի նորաբաց սրճարանը այսօր հայտնել է, որ պատրաստ է ընդունել բոլոր այն մարդկանց, որոնք այսօր մնացել են առանց աշխատանքի ու ցանկանում են աշխատել, պատրաստ են ընդունել խմբերի, նրանց են միացել նաեւ Սարյան փողոցի մյուս սրճարանները: Մենք ինքներս էլ այդ ուղղությամբ աշխատանքներ կտանենք, մեզ համար այդ մարդիկ նույն երեւանցիներն են, մեր համաքաղաքացիները»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին