Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում

14 Մարտ, 2019 20:18
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում

Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ «Օդալեն» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Hyundai մակնիշի 88 ZD 881 համարանիշի և Audi A8 մակնիշի 35 VR 060 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ բախման հետևանքով Audi-ն առաջ է ընթացել և բախվել բետոնե սալիկներին ու ծաղկամաններին և կայանված վիճակում Range Rover մակնիշի 35 PC 221 համարանիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով՝ բախվել երկաթե էլեկտրասյանը:

Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին վարորդները հայտնել են, որ հրաժարվում են բժշկական օգնությունից, քանի որ իրենք վնասվածքներ չեն ստացել, իսկ դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ մեկ այլ շտապօգնության մեքենա 2 հոգու տեղափոխել է հիվանդանոց:

Ըստ աղբյուրի՝  Audi-ի՝ բետոնե հատվածներին ու ծաղկամաններին հարվածելու հետևանքով դրանք շպրտվել ու վնասել են ճամապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 48 QP 888 համարանիշի, BMW X5 մակնիշի 35 XՍ 649 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 63 ՏԼ 186 համարանիշի և Volkswagen Passat մակնիշի 14 NM 444 համարանիշի ավտոմեքենաները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին